Երիտասարդ զույգը Հյուսթոնից մի օր որոշում է գնալ ձկնորսության: Նրանք իրենց հետ տանում են իրենց նորածին երեխային, սակայն հասնելով տեղ, նկատում են, որ եղանակը այդքան էլ նպաստավոր չէ, որպեսզի երեխային հանեն մեքենայից: Որոշում են երեխային թողնել մեքենայում` մինչև իրերի դասավորելը: Այդ ժամանակ մի թափառաշրջիկ տեսնելով մեքենան, որոշում է գողանալ այն: Մի քանի մետր վարելով, նա տեսնում է մեքենայում գտնվող երեխային և ետ դառնալով` մեքենան վերադարձնում է տիրոջը:
Ջեյմիի ֆորոխցիկը գողացողը վերադարձրել է այն, երբ իմացել է կնոջ անբուժելի հիվանդության մասին: Ջեյմին տառապել է քաղցկեղով և ֆոտոխցիկով իրեն է նկարել տարբեր վայրերում, որպեսզի երեխաները հիշողություններ ունենային իր մահից հետո: Գողը կնոջ մասին իմացել է ռադիոկայաններից մեկի միջոցով, որով կինը խնդրում էր գողացողից վերադարձնել իր ֆոտոխցիկը:
Բրազիլացին հետ է վեադարձրել իր կողմից գողացված մեքենան այն բանից հետո, երբ հեռախոսազրույց է ունեցել մեքենայի տիրոջ հետ: Գողության պահին մեքենայի մեջ գտնվել է տիրոջ բջջային հեռախոսը, որի միջոցով նրանք խոսացել են: Տերը գողին տեղեկացրել է, որ ինքը գտնվում է ֆինանսական ծանր դրության մեջ և մեքենան իրեն խիստ անհրաժեշտ է: