Ամերիկացի14-ամյա Լեոն Օվերվիլը այս, առաջին հայացքից խաղալիք հիշեցնող սարքը հավաքել է ինքնուրույն: Այն կարողանում է տպել տեքստեր և նկարներ: Լեոնը սարքի բոլոր մասերը հավաքել է հայտնի LEGO խաղի խաղալիքներով, իսկ այն աշխատեցնելու համար գրել է հատուկ համակարգչային
ծրագիր: Տղան սարքին տվել է PriNXT անվանումը:
Սարքը աշխատում է հետևյալ կերպ. ծրագիրը նախապես ներբեռնած նյութը հաղորդում է հատուկ ընդունիչին, որը սարքին ամրացված մարկերի միծոցով այն տպում է թղթի վրա: ՍԱրքը աշխատում է միայն մեկ գույնով` կախված մարկերի ընտրությունից:
Հավատացեք, որ 14-ամյա երեխայի համար սա մեծ ձեռքբերում է: