10 հետաքրքիր փաստ շոկոլադի մասին
- 1-ին շոկոլադե սալիկը արտադրվել է 1842 թվականին անգլիական Cadbury ընկերության կողմից:
- Չնայած նրան, որ կակաոն դեռ 4000 տարի առաջ օգտագործվել է Ամերիկայում, ներկա դրությամբ կակաո ամբողջ աշխարհին վաճառում է Աֆրիկան: Միայն Կոտ-դ'Իվուարը արտահանում է ամբողջ աշխարհի կակաոյի 40%-ը:
- Կակաոյին դարեր ի վեր վերագրվում է բժշկական, միստիկական և աստվածային հատկություններ: Օրինակ, լատիներենով կակաոյի ծառը անվանվում է որպես "Theobroma Cacao" որը թարգմանաբար նշանակում է "աստվածային ուտելիք":
- Կարմիր գինին համային ամենահաճելի ըմպելիքն է մուգ շոկոլադի հետ օգտագործելիս:
- 2010 թվականին հաշվարկվել է տարվա շոկոլադի վաճառքի արժեքը, այն կազմել է 83.2 միլիարդ դոլար: Ըստ հաշվարկների, 2016 թվականին այն կաճի 15%-ով:
- Ստրեսի մեջ գտնվող մարդը 55%-ով ավելի շոկոլադ է օգտագործում, քան ստրեսի մեջ չգտնվողը:
- Գերմանիայում կա հսկայական ժամացույց, որը պատրաստված է շոկոլադից:
- Մայաները շոկոլադը օգտագործել են հարսանեկան և կնունքի արարողությունների ժամանակ, այն փոխարինում էր մարդկային արյանը: Իսկ նրանց առաջնորդներին հողին հանձնելու ժամանակ նրանց հետ շոկոլադ են դրել:
- Ամերիկայի չափահաս բնակչության 50%-ից ավելին գերադասում է շոկոլադի բուրմունքը այլ բուրմունքներից:
- Շոկոլադի հալվելը բերամի մեջ մարդու մոտ ավելի շատ դրական էմոցիաներ է հաղորդում, քան համբույրը: